Varya Mayilyan - En sev tghen and Hats ktkhem (Armenian folk songs)

19 подписчиков

12+
12+

2 просмотра

14 дней назад

ПожаловатьсяНарушение авторских прав

19 подписчиков

12+
12+

2 просмотра

14 дней назад

ПожаловатьсяНарушение авторских прав
12+
12+

2 просмотра

14 дней назад

Հայ ժողովրդական «Էն սև տղեն» և «Հաց կը թխեմ» երգերն են՝ Երևանի Երիտասարդական պալատի ժողովրդական գործիքների նվագախմբի կատարմամբ: Երգում է Վարյա Մայիլյանը: Երգի մշակումը՝ Հակոբ Խալաթյանի: Читайте на русском языке: https://www.youtube.com/watch?v=BGM-dq6qxC8 Սա սիրահար աղջկա խոսքն է իր մորը, որը խնդրում է իրեն ամուսնացնել «սև» տղայի հետ: Նա հավանաբար աշխատում է ամբողջ օրը արևի տակ, դրանից էլ սևացել է, կամ էլ նկատի ունի, որ տղան սև աչք ու հոնքով է: Աղջկա հաջորդ խոսքից պարզ է դառնում, որ տղան աղջկա մոր սրտով չէ, և աղջիկը նրան խնդրում է իր ընտրության պատճառով իրենից չխռովել: Պարզվում է, հին սովորույթի համաձայն, տղան իր հավանած աղջկան խնձոր է ուղարկել՝ այդպես անելով ամուսնության առաջարկ, և աղջիկը, ընդունելով խնձորը, իր համաձայնությունն է հայտնել տղային: Եվ աղջիկն ասում է, որ վաղը, մյուս օրն էլ տանը աղջիկ չի մնա, այսինքն, միևնույնն է, անկախ մոր կամքից, նա կամուսնանա իր ընտրածի հետ: Երգի հաջորդ հատվածում աղջիկը հայտնում է, որ իր համաձայնությունը տղայի առաջարկին ոչ միայն արտահայտել է նրա ուղարկած խնձորն ընդունելով, այլև ինքն է հանդից ծաղիկ քաղել և փոխադարձաբար ուղարկել տղային: «Այնպես որ, - նորից մորն է խնդրում աղջիկը, - ինձնից խռով մի մնա»: Այս երգին հաջորդում է «Հաց կը թխեմ» երգը: Երգի խոսքերը՝ Էն սև տղեն տաք ընձի, Արի, մայրիկ ջան, ինձնից խըռով մի մընա, Խընձոր ա ղըրկել ինձի, Էգուց-էլօր թաղում աղջիկ չի մընա: Հանդեն ծաղիկ եմ քաղել, Արի, մայրիկ ջան, ինձնից խըռով մի մընա, Սիրած յարիս եմ ղըրկել, Էգուց-էլօր տանըդ աղջիկ չի մընա: *** Հաց կը թըխեմ, փըրփըրի, Խընձոր գըցի, անցավ ջըրի էն ադեն, Գեշ կեսուրը քըրքըրվի, Մեր մայլի ծաղիկը տարավ շան գյադեն: Իմ յարը հանդեն տեսա, Խընձոր գըցի, անցավ ջըրի էն ադեն, Ջըրերի բանդեն տեսա, Մեր մայլի ծաղիկը տարավ շան գյադեն: Ասի հալը հարցընեմ, Խընձոր գըցի, անցավ ջըրի էն ադեն, Քեֆի լավ վախտը տեսա, Մեր մայլի ծաղիկը տարավ շան գյադեն: Ծանոթագրություններ__________________ Բանդ - ջրի հոսանքը փակող թումբ:

Название:

Varya Mayilyan - En sev tghen and Hats ktkhem (Armenian folk songs)

Категория:

Разное