ՆԻԿՈԼՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԽՈՌԸ
ՆԻԿՈԼՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԽՈՌԸ Վարդգես Օվյան 2 мая 2021 в 08:52 · Հայ իշխանավորների համար հոգի տվող ընկերներին և ոչ ընկերներին խնդրում եմ աստիճանաբար ձերբազատվեն ստրուկի բարդույթից։ Նրանք՝ այդ իշխանավորներն այնքա՜ն պաշտպաններ ունեն, այդ թվում հաստիքային, սկսած հայոց փառապանծ ոստիկանությունից, որոնց աշխատավարձն, ի դեպ, բարձրացվելու է, մինչդեռ հայ զինվորը սահմանը, մեր երկրի անվտանգությունը 80-ականների զինատեսակներով է պաշտպանում։ Մեդվեդևի կողմից ծաղրվելու համար երբ Նիկոլին «ողորմելի» եմ անվանում, ապա ես նկատի ունեմ ոչ միայն տվյալ միջադեպը, այլ շուրջ մեկ տարի ժամանակահատվածում նրա և նրա մանկապարտեզի կողմից երկրում որևէ լուրջ հարց չլուծելը, փոխարենը պարբերաբար շաղակրատելը, աջ ու ձախ սելֆի անելը և սոցիալական ցանցում, ֆեյսբուքյան գրառումների համար քաղաքացիներին վանեցյանների անունից հերքում պարտադրելը (նայեք Գարեգին Միսկարյանի էջը), այն դեպքում, երբ երկրում որևէ խոշոր հանցագործի, երկիրը ծնկի բերած որևէ անօրեն շանորդու դեմ քրեական գործ չի հարուցվել, երկիր ավերելու համար որևէ բարձրագույն պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։ Նաև երբ ԱԺ ամբիոնից տարիներ շարունակ քննադատվող որևէ այլանդակ երևույթ չի վերացվել, ընդհակառակը, շարունակ պարզվում է, որ «իրավիճակ է փոխվել» և նախկին խոստումներն այլևս «իրավական» ուժ չունեն... Պետք չէ նաև շահարկել «արդար ընտրությունների արդյունքում ընտրված» լինելը։ Նրան ընտրողների մի ստվար զանգված այսօր դժգոհ է նրա աշխատանքից, քանի որ բացի վերևում նշվածից, հեղափոխության արդյունքում համակարգային ոչ մի փոփոխություն չի կատարվել, «նույն ջուրն է, նույն ջրաղացը»։ Ընդամենը «ջրաղացպանն» է փոխվել։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքը, իր տեսակետը, իր վերաբերմունքը հայտնելու պետական պաշտոնյայի, քաղաքական խոշոր և միջին դեմքերի նկատմամբ, ովքեր նրա, նրա երեխաների և երկրի ճակատագիրն են որոշում։ #գեհենի_առաքել #geheni_araqel #monte_studia #մոնթե_ստուդիա #ազգադավնիկոլ, http://geheniaraqel.com
Название:
ՆԻԿՈԼՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԽՈՌԸ
Категория:
Разное