Կրեմ խտացրած կաթով ու կարագով/Крем со сгущённым молок?
Կրեմ խտացրած կաթով ու կարագով/Крем со сгущённым молок?
Բաղադրությունը 350-380 գրամ կարագ 380 գրամ խտացրած կաթ 1 թեյի գդալ վանիլ ................. !!!!!! Կրեմի բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի, հակառակ դեպքում կրեմը կշաղվի։ Եթե ձեռքի տակ եղած կարագը սառած է, նախ կտրտել, ապա երեսը փակ ամանի մեջ միկրոալիքային վառարանում , 10 վայրկյան տևողությամբ իմպուլսներով փափկեցնել, մինչև անհրաժեշտ ջերմաստիճանը։Իսկ եթե շաղվել է արդեն , կրեմը կարգավորելու համար կրեմով ամանը տեղափոխել գոլորշու վրա, ու անընդհատ խառնել, մինչև դառնա միասեռ։ !!!!!!! Եթե կարագի քանակը պակաս է լինում, ինչպես սովորաբար ընդունված է, հնարավոր չի ստանալ ստաբիլ կրեմ, որը պահպանի ձևը, և խտացրած կաթը չառանձնանա կարագից։ Հարաբերակցությունը այս 2 մթերքի համար 1։1 է, եթե իհարկե, ստաբիլ, պինդ կրեմ է պետք մեզ !!!!!!! Շատ կարևոր են նաև կարագի որակն ու յուղայնությունը։ Ցածր յուղայնության դեպքում կարագը հարելուց հետո թույլ է լինում, և նորմալ կրեմ չի ստացվում։ !!!!!!! Եվ, վերջապես, խտացրած կաթի որակը նույնպես կարևոր է, եթե ունեք նախընտրած կաթ, որի որակին վստահում եք, միշտ օգտագործեք հենց դա։