Սերժ Թանկյանի ևս մեկ նվերը «Օրրանին»

Մեծանուն ռոք աստղ Սերժ Թանկյանը դեռ 2 տարի առաջ «Օրրանին» նվիրաբերեց իր լեգենդար կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls)՝ շրջագայության ընթացքում։ Նվերը վաճառվել է աճուրդային կարգով, 35.000 դոլարով։ Այս տարի ևս Սերժ Թանկյանը մտադիր է մասնակցել բարեգործությանը և խոստացել է նվիրել ոչ պակաս շրջագայության մասնակցած իր մյուս կիթառը։ Ակնկալվող նվերը նույնպես կհանվի աճուրդի, հոկտեմբերի մեկին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ «Օրրան» անապահով ընտանիքների երեխաների ցերեկային խնամքի և կարիքավոր տարեցների աջակցման կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին։ Այն արդեն 17 տարի շարունակ շատ ծանր կացության մեջ հայտնվածների համար դարձել է հոգատար օրրան։ Այս ինքնատիպ հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի սեպտեմբերին բարեգործական ճաշկերույթ է կազմակերպում Հայաստանում և Միացյալ նահանգներում։ Արմինե Հովհաննիսյանի հիմնադրած բարեգործական կազմակերպությունը տարեց տարի ընդլայնում է իր շրջանակները՝ ներգրավվելով ավելի շատ մարդկանց ։ Ավանդական դարձած բարեգործական ճաշկերույթի մշտական մասնակից է նաև հանրաճանաչ երաժիշտ և կատարող Սերժ Թանկյանը։ Բարեգործական ճաշին մասնակցում են նաև System of a Down-ի մյուս տղաները։

Иконка канала Asekose TV
85 подписчиков
12+
4 просмотра
9 лет назад

, чтобы оставлять комментарии